15:32 28.11.2019
ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է նոր պարգևատրումներ անել.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգևատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:
Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:
Եվս մեկ անգամ նշենք, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին մասնակցել Երևանի զարգացմանը:
Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն-2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 – 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50 – 1 հատ»:
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...
23:32 13.08.2025
ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ ՌայոլաՋանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին թիմի կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն: «Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն: Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք […] ...
23:27 13.08.2025
Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում […] ...
23:20 13.08.2025
Al Hadath. «Հըզբոլլահի» անդամը զոհվել է իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հարավային մայրուղու վրա՝ ոչնչացնելով շիական «Հեզբոլլահ» շարժման զինված թևի անդամի։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Հադասա-Հարիս մայրուղում՝ Տյուրոս քաղաքի մոտ։ Շիական մարտիկը գտնվել է մեքենայի մեջ, որի վրա անօդաչու թռչող սարքը արձակել է երկու հրթիռ։ Օգոստոսի 9-ին իսրայելական […] ...
23:15 13.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։ «Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։ ...