Վրաստանը գինու արտահանման նոր ռեկորդ է սահմանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Վրաստանը գինու արտահանման նոր ռեկորդ է սահմանել

10:00 06.12.2019

Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Վրաստանը 53 երկիր է արտահանել 86,2 մլն․ շիշ (0,75 լ) գինի, սա 10%-ով ավել է, քան 2018 թվականի նույն ժամանակատվածում։  Թվերը հրապարակել է Գինու ազգային գործակալությունը, հայտնում է Ալիք Մեդիան։ Արտահանված գինու արժեքը կազմել է 220 մլն․ դոլար, 20%-ով ավել՝ 2018-ի համեմատ։ Գործակալության տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գինու արտահանումն ավելացել է Վրաստանի համար ռազմավարական շուկաներում․

  • Լեհաստան – աճ՝ 24% (3,7 մլն․ շիշ)
  • Չինաստան – աճ՝ 2% (6,3 մլն․ շիշ)
  • ԱՄՆ– աճ՝ 48% (660,8 հազար շիշ)
  • Մեծ Բրիտանիա – աճ՝ 22% (127 հազար շիշ)

Արտահանման դինամիկա է նկատվել նաև հետևյալ երկրներում․

  • Լիտվա – 48% (653,3 հազար շիշ)
  • Գերմանիա- 40% (615,7 հազար շիշ)
  • Բելառուս– 68% (2,5 մլն․ շիշ)
  • Իսրայել – 81% (  287 հազար շիշ)
  • Էստոնիա – 27% ( 649 հազար շիշ)
  • Ռուսաստան – 11% ( 54 մլն․ շիշ)
  • Նիդեռլանդներ – 22% (88,1 հազար շիշ)
  • Չեխիա – 17% (67,5 հազար շիշ)
  • Շվեդիա – 562% (78,3 հազար շիշ)
  • Բուլղարիա – 23% (33 հազար շիշ)։

Հաշվետու ժամանակահատվածում արտահանում իրականացրել է 323 ընկերություն։

Ընդհանուր առմամբ՝ գինուց, բրենդիից, ճաճայից, սպիրտից ստացված եկամուտը 325 մլն․ դոլար է՝ 15 %-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP