Գյումրիի հիվանդանոցներում գրիպի բարդացումներով դիմելիության աճ է գրանցվել, իսկ պատվաստանյութը՝ արագ սպառվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Գյումրիի հիվանդանոցներում գրիպի բարդացումներով դիմելիության աճ է գրանցվել, իսկ պատվաստանյութը՝ արագ սպառվել

23:57 06.12.2019

Սուր շնչառական վիրուսներով հիվանդացության դեպքերն ավելացել են: Հիվանդանոցներում գրիպի բարդացումներով դիմելիության աճ է արձանագրվել։ Հիվանդների մեծ մասը այն մեծահասակներն ու երեխաներն են, որոնք համարվելով խոցելի խումբ՝ գրիպի դեմ պատվաստում չեն ստացել:

Պատճառներից մեկն էլ վակցինայի ուշացումով ստացումն է եղել: Հոկտեմբերի փոխարեն բուժհաստատությունները պատվաստանյութ ստացել են նոյեմբերին: Առաջին խմբաքանակն էլ մարզի որոշ պոլիկլինիկաներում արդեն սպառվել է: Իսկ Գյումրու ինֆեկցիոն, Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստանում հիմնականում մանկահասակ երեխաները:

8 տարեկան Սուրենն ու հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաները Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունք են տեղափոխվել սեզոնային գրիպի բարդություններով: Պոլիկլինիկայի բժշկի ցուցումն է եղել՝ անպայման բուժումն անցնել ստացիոնար պայմաններում: Յոթ օր է՝ դեղորայքային թերապիան շարունակում են։

Բաժանմունքում պառկած հիվանդները հիմնականում 0-5 տարեկան երեխաներ են: Գրիպի գաղտնի շրջան են տարել, որը տևում է 3-5 օր: Բոլորի մոտ նույն բարդություններն են ՝ բրոնխիտ, թոքաբորբ ու ականջի բորբոքում: Սուր շնչառական վիրուսների սեզոնն է: Հիվանդասենյակներում մահճակալները հազավադեպ են ազատ լինում:

«Հիմնականում մեկը դուրս է գրվում, մյուսը՝ ընդունվում: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ մենք ունեցանք մի պահ շատ պիկային շրջան, այս տարի դեռ էդպես չի եղել: Հիմա մոտավորապես ունենք 25-26 հիվանդ, ու էդպես չի եղել, որ հիվանդների թիվը գերազանցի մահճակալների թվին, այսինքն՝ սպասող հիվանդներ ունենանք»,- ասում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանը:


«Եթե նախորդ ամիսներին սուր շնչառական վարակով դիմելիությունը լինում էր օրական 1-2 հիվանդ, հիմա՝ օրական 3-4 հիվանդ»,- Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի դիմելիության ցուցանիշն է ներկայացնում մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։

Ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացողները մեծահասակները չեն, մանկական բաժանմունքում դիմելիությունն ակտիվացել է: Ծնողի ընտրությունն է, թե որ հիվանդանոց կդիմի: Ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել գրիպի միջին ծանրության ու ծանր ախտորոշմամբ երեխաները: Իսկ հոսպիտալացումից չհրաժարվելու պատճառներից մեկն էլ՝ մինչև 18 տարեկանների անվճար բուժսպասարկման կարգն է։

Մինչև հիվանդանոց դիմելը ծնողները գիտեն, որ նախնական բուժզննումը երեխան անցնելու է պոլիկլինիկաներում: Հիմա ծանրաբեռնված աշխատանք է նաև բուժօգնության առաջնային օղակում: Գանգատները պարզելուց հետո մասնագետները մի քանի խորհուրդներ են տալիս՝ ինչ անել ու ինչ դեղորայք տալ երեխային:

Առաջինն ու ամենակարևորը, որ տեղեկացնում են՝ հակաբիոտիկներ չտալ, դրանցով բուժումը գրիպի դեպքում հակացուցված է, իսկ ժամանակին գրիպի դեմ պատվաստվումը համարում են արդյունավետ միջոց: Վաքսիգրիպ պատվաստանյութը ուշ է հասել պոլիկլինիկաներ, դեռ մեկ ամիս առաջ պետք է սկսեին պատվաստումները: Ուշ ստացած պատվաստանյութն արագ  սպառվել է:

«Ամեն տարի մենք պատվաստանյութը ստանում էինք հոկտեմբերին, ինչ-ինչ պատճառով մի քիչ հետաձգվեց պատվաստանյութի ստանալը, ստացանք նոյեմբերին, 240 դոզա էինք ստացել, ու հիմա ընդհանրապես չկա, կա 2-3 դոզա, որն էլ պահել ենք զորակոչի տղաների համար»,- նշում է Գյումրու Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մանկական ազգաբնակչության ղեկավար Անահիտ Սանթրոսյանը։Գրիպի պատվաստանյութն անվճար է, ըստ բժիշկների, հակացուցումներ էլ չունի, միայն բարձր ջերմության ու ուռուցքային հիվանդությունների դեպքում ներարկել չի թույլատրվում, տարին երկու անգամ էլ կարելի է պատվաստվել: Պատվաստանյութը այլ հետևանքներ չի թողնում, բարդություններ սովորաբար չեն լինում:«Կոնկրետ գրիպի պատվաստումից վստահ կարող եմ ասել՝ հրաժարման դեպքեր մեր պոլիկլինիկայում չունենք, նույնիսկ պատվաստվողներ կան հղի վիճակում, հղիներն էլ են ռիսկի խմբի մեջ են մտնում»,- ասում է Անահիտ Սանթրոսյանը։

Միայն ռիսկային խմբերը չէ, որ պատվաստում ստացողների թվում կարող են լինել։ Քաղաքացիները պոլիկլինիկաներ դիմելու ազատ հնարավորություն ունեն: Դրա համար էլ մարզի բուժհաստատությունները պատվաստանյութի մեծ պահանջարկ են ներկայացրել Առողջապահության նախարարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

20:23 11.08.2025

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

BACK_TO_TOP