Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունը

19:05 07.12.2017

Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը: Ըստ նրա՝ դա չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը, ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում:

«Այս առաւօտ, 7 Դեկտեմբեր 2017-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը Լիբանանի Հանրապետութեան նախագահին տուած այցելութեան ընթացքին, Նախագահին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովը ներկայացնող պատուիրակութեան առջեւ անդրադառնալով Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութեան, մերժեց Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք նկատող Միացեալ Նահանգներու մօտեցումը, որ չի համապատասխաներ միջազգային օրէնքի արդարութեան ու պատմական իրողութեան։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ Երուսաղէմը պէտք է մնայ բաց քաղաք միաստուածեան երեք կրօններուն առջեւ՝ հրէական, քրիստոնէական ու իսլամական, եւ յիշեալ կրօններուն իրաւունքները պէտք է միշտ պաշտպանուած ըլլան Երուսաղէմի մէջ։ 

Լիբանանի Հանրապետութեան նախագահ՝ Զօր. Միշել Աուն իր կարգին շեշտեց Լիբանանի կեցուածքը Երուսաղէմի գծով՝ նոյնպէս մերժելով Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը։

Նորին Սրբութեան գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդ սրբազանները եւ պատուիրակութեանց ներկայացուցիչները։

Հայրապետը իր խօսքին մէջ անդրադարձաւ նաեւ մեր եկեղեցւոյ ազգային նկարագիրին ու ժողովրդանուէր ծառայութեան եւ ընդհանրապէս Սփիւռքի մեր գաղութներուն դերակատարութեան։ Իր կարգին, Նախագահը շեշտեց հայկական Սփիւռքին կարեւորութիւնը եւ հայերէն լեզուն, հայկական արժէքներն ու մշակոյթը պահպանելու անհրաժեշտութիւն. նախագահը յատկապէս յիշեց Օսմանեան կայսրութիւնը կատարած ցեղասպանութիւնը, որուն զոկ գացին հայ ու լիբանանցի ժողովուրդները՝ մէկը եաթաղանով, իսկ միւսը՝ սովի արհաւիրքով։

Հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը առանձին հանդիպում ունեցաւ Նախագահին հետ, ներկայութեամբ պետական երեսփոխաններ տիար Յակոբ Բագրատունիի եւ տիար Արթիւր Նազարեանի։ Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանը եւ ընդհանրապէս Միջին Արեւելքը յուզող քաղաքական հարցեր»:

 

։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

19:53 15.08.2025

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։ Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն […] ...

BACK_TO_TOP