23:05 07.12.2019
Պատրիարքական Աթոռոյ Եկեղեցական Համագումար Ժողովը Պատրիարքարանի մէջ կայացաւ 7 Դեկտեմբեր 2019-ին՝ ժամը՝ 18.00-ին նախագահութեամբ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Սահակ Եպսկ. Մաշալեանի։
Ժողովը բացուեցաւ Տէրունական աղօթքով։ Ապա կատարուեցաւ Հանգստեան կարգ Պատրիարքական Աթոռոյս Երանաշնորհ գահակալներուն, Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարք Հօր եւ վախճանեալ հոգեւորականներու հոգւոցն ի հանգիստ։
Ներկաներու ստուգումէն ետք ձեռնարկուեցաւ Դիւանի ընտրութեան եւ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան՝ Ատենապետ, Գերպ. Տ. Զաքէոս Ծ. Վրդ. Օհանեան՝ Բ. Ատենապետ Արժ. Տ. Կորիւն Աւ. Քհնյ. Ֆէնէրճեան՝ Ատենադպիր ընտրուեցան։ Բացման խօսքը արտասանեց Բարձր. Տ. Սահակ Եպսկ. Մաշալեան, որ արտայայտուելով օրակարգի մասին, պարզեց Ժողովին գումարման նպատակը։
Ան յայտնեց, թէ համագումարը կը կայանար Ստանպուլի Կուսակալութեան 23.09.2019 թուակիր եւ 35341970-870-93953 համար պաշտօնագրով ղրկուած Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան «կանոնագիր»ի շրջագծով՝ Պատգամաւորական Ժողովի Հոգեւորական Պատգամաւորները ընտրելու նպատակաւ։ Գաղտնի քուէարկութեամբ որպէս պատգամաւոր ընտրուեցան 17 (տասնըեօթը) հոգեւորականներ՝ Հոգշ. Տ. Եղիշէ վրդ. Ուչքունեան, Գերպ. Տ. Զաքէոս Ծ. վրդ. Օհանեան, Գերպ. Տ. Թաթուլ Ծ. վրդ. Անուշեան, Հոգշ. Տ. Զատիկ վրդ. Պապիկեան, Հոգշ. Տ. Շնորհք Աբղ. Տօնիկեան, Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեան, Արժ. Տ. Տիրան Աւ. Քհնյ. Ռէիսեան, Արժ. Տ. Գէորգ Աւ. Քհնյ. Չնարեան, Արժ. Տ. Սարգիս Աւ. Քհնյ. Գույումճեան, Արժ. Տ. Տրդատ Քհնյ. Ուզունեան, Արժ. Տ. Մինաս Աւ. Քհնյ. Ճիհանկիւլեան, Արժ. Տ. Զաւէն Քհնյ. Պչաքճեան, Արժ. Տ. Զօհրապ Քհնյ. Ճիւանեան, Արժ. Տ. Զաքար Քհնյ. Գօփարեան, Արժ. Տ. Աւետիս Քհնյ. Թապաշեան, Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեան, Արժ. Տ. Շահէն Քհնյ. Օհանեան։
Ապա, Ժողովը փակուեցաւ միասնաբար արտասանուած Տէրունական Աղօթքով։
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...