Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել․ Քրիստինե Ալագուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել․ Քրիստինե Ալագուլյան

23:47 07.12.2019

Հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստինե Ալագուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ վերհիշելով 1988-ի դեկտեմբերի 7-ը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«․․․Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել: Մեր դասարանում ֆիզկուլտուրայի ժամ էր: Հագած պատրաստ, բայց դեռ դասասենյակում էինք: Հանկարծակի լսվեց հետզհետե ահագնացող դղրդյունը, ապա սկսեցին կոտրվել ապակիներն ու թափվել քարերը…

Ուշքի եկա ու շարժվել չէի կարողանում. ինչ-որ բան չէր թողնում…. Չարչարվում էի, բայց սեղմված էի մնացել նստարանի ու վերևից ճնշող ինչ–որ բանի արանքում:

Ոչ մի ձայն չկար, սարսափեցնող լռություն էր, բայց արդեն տեսնում էի փլված պատերն ու դրանց արանքից ընկած լույսը: Դարձյալ չարչարվում էի, բայց դուրս գալ չէի կարողանում… չգիտեի՝ սա ի՞նչ է, ինչու՞ է էսպես: Շատ անզոր էի զգում, վախեցած ու փորձում էի ինքնուրույն անել ամեն ինչ, բայց ինչ –որ չէր ստացվում…. Սա ո՛չ իմ մանկական ուժերի, ո՛չ էլ խելքի բանն էր…

Հանկարծ այդ քարերի միջով ներս սողացող մարդուն նկատեցի: Քանդված քարերի ու լռության մեջ մարդ տեսնելը հրաշքի պես բան էր: Իմ դասընկերոջ անունն էր տալիս ու լսեցի՝ ինչպես ասաց, բայց դիմացս աղջիկ-երեխա է: Դասընկերուհիս էր, որ, ցավոք, այլևս ողջ չէր:
Լացելով խնդրեցի. «Ձյաձյա, ես էլ եմ աղջիկ-երեխա, ինձ էլ հանե՛ք… »: Մինչև հիմա էդ խոսքերը հիշելիս, անկեղծ ասած, մի քիչ ամաչում եմ իմ այդ պահի մանկական թուլության ու անզորության համար…

Հետո իմացա, որ այդ մարդն իմ դասընկերոջ հայրն է՝ Լյովա ձյաձյան, ում ես շատ շնորհակալ եմ…
Երբ դուրս եկա, քարերի վրա մորս տեսա, ու մտքումս մի բան էր՝ «տեսնես՝ պապաս գիտի՞, որ էստեղ եմ, երևի չէ, ախր Կիրովականում է աշխատում, բայց որ պապաս իմանա էէ… »:

Մի ժամ չէր անցել, որ հայրս եկավ: Վանաձորում, ուր աշխատում էր, ընդամենը մի արտահայտություն էր լսել՝ Սպիտակը չկա, ու չգիտես ո՞նց, ինչո՞վ, Սպիտակ էր հասել ու ուղիղ դպրոց վազել՝ քարերի միջով, մի կերպ, հևիհև: Վերարկուն մորս էր տվել, որ չմրսի ու դեկտեմբերյան այդ ցրտին մի վերնաշապիկով էր, բաց կապույտ… Ես այդ ժամանակ ուժեղ ու ապահով զգացի: Հայրս ընդհանրապես փխրուն սիրտ ունի, բայց երբ ինձ տեսավ վնասվածքով…. էդ օրվա հուզմունքը երբեք չեմ մոռանա….

Ողբերգությունը երկրաշարժը չէ, այլ հետոն, հետևանքը…կորուստը, վիրակապված վերքերով մարդկանց ապրումները, օրեր շարունակ կորցրած հարազատին փնտրելու հուսահատությունը, քանդված ու խարխլված հոգիները, հոգեբանական փակուղին ու խուճապը, անդարձ փոխվող մարդկային ճակատագրերը….  աղետը բոլորին հասավ…

Սպիտակի երկրաշարժն իսկապես ժամանակը երկու մասի բաժանեց՝ երկրաշարժից առաջ և հետո: Հայելուն ու ժամացույցին նետված մեկ հայացքն անգամ ուղղակի ապացուցում է, որ ոչինչ այլևս նույնը չէ… Դեկտեմբերյան այդ ցնցումը փոխեց յուրաքանչյուրիս կյանքի ընթացքը:
Բայց ո՞վ գիտե, գուցե՝ մեզնից յուրաքանչյուրն այսպիսին չլիներ, եթե չլիներ երկրաշարժը:

Ավերված քաղաքի տնակային միջավայրում մեծացած լինելը ավելի ուժեղ, ավելի պատրաստված, ավելի նախաձեռնող ու ավելի համարձակ լինելու պարտավորություն էր դնում, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի խղճալ..
Այն պարտադրում է վերարժևորել, հասկանալ, որ ապաքինումն ու անցյալին կառչած չմնալը ոչ թե մաթեմատիկական հաշվարկներ, այլ հոգուն նետված մարտահրավերը հաղթահարելու կամք է: Ու մարդիկ դա կարող են …

Հիմա էլ այս օրն առանց գոնե մի քիչ հուզմունքի չի անցնում: Սպիտակում գրեթե չկա մեկը, ով չի կորցրել գոնե մեկ բարեկամի: Աղետը խլեց նաև իմ դասընկերներից շատերի կյանքը…. Հավերժ հիշատակ բոլորին ու խիզախություն ապրողներին…
#ԻմսիրելիՍպիտակ »։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

BACK_TO_TOP