Որոնվում է գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ կատարած անձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Որոնվում է գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ կատարած անձը

13:30 09.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն  կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ ժամը 21:00-ից մինչև 21:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված ընկերոջ մեքենայից իրեն պատկանող պայուսակը, որում եղել են դրամապանակը, անձնագիրը, կանխիկ գումար և բանկային քարտ` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նույն օրը` 21:48-ին, կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հիշյալ հափշտակված բանկային քարտով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում տեղակայված բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

18:55 23.07.2025

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

Հուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:50 23.07.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

18:42 23.07.2025

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

18:41 23.07.2025

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

18:30 23.07.2025

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...

BACK_TO_TOP