21:58 09.12.2019
Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «անփույթ և անկայուն ծերուկ»՝ այսպիսով տևական դադարից հետո վերսկսելով Թրամփի հասցեին վիրավորանքները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս միջադեպից առաջ Փհենյանը հայտարարել էր, որ մի շատ կարևոր փորձարկում է կատարել: Վերլուծաբանների կարծիքով՝ սա կարող է վկայել այն մասին, որ Փհենյանը կիրականացնի իր սպառնալիքները և զինաթափման մասին բանակցությունները կորակի որպես ձախողում:
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ն 1 տարվա վերջնաժամկետ էր տվել բանակցություններում իր դիրքորոշումը մեղմացնելու համար: Վերջին շրջանում Փհենյանը հրթիռային մի քանի փորձարկումներ է իրականացրել:
Այս տարվա փետրվարին Վիետնամում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի միջև պատմական երկրորդ հանդիպումն անհաջողությամբ էր պսակվել, երբ կողմերը չէին կարողացել համաձայնության գալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ և համատեղ հայտարարություն չէին ստորագրել:
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահաս քաղաքացիների՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...
17:50 04.07.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...
17:46 04.07.2025
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...
17:41 04.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Հրազդանի Միկրոշրջան թաղամասում զենք-զինամթերք էր թողելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատաքները շարունակում են դրական արդյունք գրանցել: Հուլիսի 2-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի Միկրոշրջան թաղամասի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի ողորկափող հրացան, 9 […] ...