ՊՆ ներկայացրած նախագծի քննարկումը 5 րոպեից քիչ տևեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+25.09 oC

ՊՆ ներկայացրած նախագծի քննարկումը 5 րոպեից քիչ տևեց

16:26 12.12.2019

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որ վերաբերում էր զինված ուժերի կարգապահական կանոնագրքում փոփոխությունների կատարմանը, ռեկորդային կարճ քննարկում ունեցավ խորհրդարանում։

Նախ` պաշտպանության նախարարի տեղակալը մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում որևէ փոփոխություն չեն կատարել, ու նոր ասելիք չկա, ապա մոտեցավ հարակից զեկուցողը, հաստատեց նույնն ու ասաց, որ նախագիծը նորից դրական եզրակացություն է ստացել։

Հարցեր չեղան, իսկ ելույթի համար գրանցվեց ընդամենը մեկ պատգամավոր։ Նա էլ մոտեցավ ամբիոնին ու բոլորովին այլ թեմայով խոսեց։ Դրանից հետո նախարարի տեղակալն ու հարակից զեկուցողը այլևս իմաստ չտեսան մոտենալու ամբիոնին, հարցի քննարկումն ավարտվեց։

Իսկ նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքի նախագծի համաձայն` նախատեսվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը, սահմանվում է նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում, նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ և ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու և բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները, կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաև այն դեպքը, երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 08.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

08:16 08.08.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

Օգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

08:10 08.08.2025

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում

08:05 08.08.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում

Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

08:00 08.08.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

BACK_TO_TOP