16:30 12.12.2019
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն է ներկայացվել բանակի մարզական ակումբների վերաբացման հարցը։ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ հիմնականում իրենք շեշտը դնելու են օլիմպիական մարզաձևերի վրա։
Բալայանն ասաց, որ այս ակումբներում ներգրավվելու են այն մարզիկները, որոնց գրանցած հաջողությունները բավարար չեն տարկետում ստանալու համար։ Ֆեդերացիաների, ինչպես նաև նախարարության մասնագետներից կազմված հանձնաժողովների որոշումներով՝ նրանցից լավագույնները կընդգրկվեն այդ ակումբներում։
Փոխնախարարը նշեց, որ եթե օրենքն ընդունվի, ապա իրենք նախնական պատկերացումներ ունեն, թե ինչ պետք է անել նախկինի սխալ փորձը չկրկնելու համար։
«Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները, որոնք հարցեր տվեցին փոխնախարարին, դրական արտահայտվեցին նախագծի մասին։
08:25 08.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:16 08.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...
08:10 08.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...
08:05 08.08.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...
08:00 08.08.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՕգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...