19:15 12.12.2019
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակել է գաղթի ճանապարհին իրար կորցրած քրոջ և եղբոր մասին պատմություն.
«Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում:
Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան տառապանքները, որ կրել էին հայ անմեղ նահատակները, մինչև երկինքը հավիտենական հանգիստ կառաքեր նրանց ի վերուստ:
Ահավոր ջարդերից մազապուրծ այդ մի բուռ թշվառ մարդիկ` իրենց բոլոր մերձավորների, իրենց համար թանկ էակների մահվան ականատեսները գտնվում են այնտեղ` գաղթակայաններում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, գերմանացի սպաների ու ժանդարմների աչքի առջև ենթարկվում էին անարգանքի ու նվաստացման` դատապարտվելով կործանման…»:
10:31 07.06.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը10:31 07.06.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ըՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...
10:21 07.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:15 07.06.2025
Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:00 07.06.2025
Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾԻ լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […] ...
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...