Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+25.09 oC

Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ

19:07 12.12.2019

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական վկայականների հիմքերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ:

Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարոցվել են քրեական գործեր։
Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ

08:32 08.08.2025

«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել: 9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 08.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

08:16 08.08.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

Օգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

08:10 08.08.2025

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում

08:05 08.08.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում

Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

08:00 08.08.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP