19:43 12.12.2019
Ցանկացած երկրի անկախության, ինքնիշխանության ու ազգային անվտանգության հիմքում տնտեսական զարգացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Տնտեսության մակարդակն է որոշում երկրում և՛ քաղաքականության, և՛ մշակույթի, և՛ ժողովրդավարության մակարդակը: ՀԴՄ կտրոն պահանջելը ճիշտ է, բայց շատ ավելի կարևոր խնդիրներ կան, միայն ՀԴՄ-ով խանութից այն կողմ չես գնա: Այդ խնդիրներից հաճախ մենք չենք խոսում, որ նախկիների ջրաղացին ջուր լցնող չընկալվենք, ու այդ խնդիրները մնում են չարժևորված: Չկարևորված ու շրջանցված:
Առաջինը ու ամենակարևորը Արցախի հիմնահարցն է: Այսօր սեղանին ունենք երկու տարբերակ, և մենք երկուսին էլ դեմ ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ու մեր ռազմավարական գործընկերն է, սեփական շահից ելնելով, առաջարկել այդ չարաբաստիկ երկրորդ տարբերակը, որին կողմ է Ադրբեջանը…
Չենք խոսում էներգետիկայից, որ ատոմակայան ու ինքնահոս ջրային ռեսուրսներ ունենալով, Վրաստանից ու Ադրբեջանից երկու անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Որ Ադրբեջանը ոչ միայն գազ, այլև էլեկտրաէներգիա է սկսել վաճառել Եվրոպա, որ Վրաստանը մեզնից էներգիա գնողից վերածվել է մեզ էներգիա վաճառողի, որ իրական աշխատատեղեր ապահովող և համակարգաստեղծ արդյունաբերական ձեռնարկություններ չեն ստեղծվում Հայաստանում և այդ բնագավառում ներդրումներ չեն արվում, որովհետև էներգիայի գներն են թանկ… Խոսում ենք գիտելիքից, բայց այդ ոլորտի խնդիրները հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի ու Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման վեճից այն կողմ չեն անցնում, մինչդեռ հարևան Վրաստանը արդեն եկող տարի բարձր տեխնոլոգիական և աշխարհում ճանաչված կրթական համալիրի մասնաճյուղ կունենա, և մեր երեխաները տեխնիկական կրթություն ստանալու համար կգնան Վրաստան:
Ու էլի բազում թեմաներ կան, որոնցից արժի խոսել, բայց թվարկածիցս շատ ավելի կարևորը կա: Շատ-շատ կարևոր է ու թվարկածս իմաստ կունենա, էական կդառնա, եթե սերը ավելանա ու ատելությունը պակասի… Ես չգիտեմ՝ Հին Հռոմում գլադիատորների մենամարտից հետո ժողովուրդը ավելի շատ քվեարկել է սպանելո՞ւ, թե՞ ներելու օգտին: Կայսրը ավելի շատ ներե՞լ է, թե՞ հակադրվել է ժողովրդի ընտրությանը, կամ հակառակը: Ժողովուրդը արյուն է ուզել, որովհետև պարտված գլադիատորը թշնամո՞ւ երկրից էր, թե՞ ինքը էդպիսի խաղադրույք էր արել ու չէր ուզում փողը կորցնել: Ու իսկապես՝ ո՞վ էր դատավորը: Չգիտեմ, բայց եղբայրս՝ Վազգենը, հաստատ կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին»։ 2020-ին մտնում ենք 21-րդ դարի ԵՐՐՈՐԴ տասնամյակ: Մեզ ոչ ոք վաղը չի վերադարձնելու այսօր չարած գործերի ժամանակը, ու չի ներելու: Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա: Դիմադրունակություն: Մնացածը դուք մտածեք»,- գրել է նա:
08:37 08.08.2025
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը08:32 08.08.2025
«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼՊրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել: 9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը […] ...
08:25 08.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:16 08.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...
08:10 08.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...
08:05 08.08.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...
08:00 08.08.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՕգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...