Սիրիայում հայաստանցի ականազերծողները 124 հազար քմ տարածք են վնասազերծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Սիրիայում հայաստանցի ականազերծողները 124 հազար քմ տարածք են վնասազերծել

17:26 14.12.2019

ականազերծում

Հայաստանից հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած ականազերծողների երեք հերթափոխները միասին արդեն մաքրել են 124 հազար քառակուսի մետր տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խոսնակ Նազելի Էլբակյանը։

Այս տարածքը պատկերացնելու համար մենք նույնքան տարածք նշեցինք Երևանի կենտրոնում․ արդյունքը՝ քարտեզում։ Փոքր կենտրոնի չափ տարածք, փաստորեն, այս ընթացքում մաքրվել, ստուգվել ու վերստուգվել է մետր առ մետր։

Այդ տարածքը վնասազերծվել է ականներից ու չպայթած զինամթերքից։ Տարածքի մի մասը՝ մոտ 91 հազար քառակուսի մետրը, արդեն հանձնվել է Հալեպի մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Իսկ մի մասն էլ պաշտոնապես կհանձնվի հետագայում։

Այս օրերին, ըստ Էլբակյանի, հայկական առաքելության աշխատանքների վայրում անձրևային եղանակ է, և աշխատանքները դանդաղ են ընթանում։ Այդպիսի օրերին ականազերծողները հատուկ դասընթացներ են անցկացնում տեղացիների ու դպրոցականների համար՝ ականների, չպայթած զինամթերքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի վտանգների մասին տեղեկացնելու համար։

Ինչ վերաբերում է նույն առաքելության շրջանակներում Սիրիա մեկնած բժիշկներին, ՊՈԱԿ-ի խոսնակը տեղեկացրեց, որ նրանք այս ընթացքում արդեն 6900 մարդու են սպասարկել, որոնց զգալի մասը եղել են երեխաներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնք

18:28 07.06.2025

Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնք

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։ Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա […] ...

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

18:13 07.06.2025

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP