13:26 16.12.2019
««Ֆեյք» օգտատերերը, որոնք բռնության կոչերի հիմնական մունետիկներն են և նաև մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարկվում, որ բազմաթիվ «ֆեյք» օգտատերեր այս կամ այն գերատեսչության ուղղորդմամբ են գործում, հույս ունեմ, որ քննարկելու ենք աշխատանքային խմբում, որ կա այսպես կոչված՝ «իքս» ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են էդ կեղծ օգտատերերի, կեղծ ֆեյքերի հիմնական գրողները բոլոր այն անձանց, գործիչների դեմ, որոնք հանդգնում են իշխանության կարծիքին հակառակ կարծիք արտահայտել»,- այսօր ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նիստի ժամանակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամի ելույթում հնչած միտքը հերքել են իմքայլական պատգամավորները, այդ թվում` Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնող Սարգիս Խանդանյանը:
Նա արձագանքել է.
«Տիկի´ն Զոհրաբյան, ինձ թվում է` Ձեր տեղեկատվությունը մեկուկես-երկու տարվա վաղեմության է, վստահեցնում եմ, որ էդպիսի գործունեություն չի ծավալում ՊՈԱԿ-ը»:
Իմքայլական Արթուր Հովհաննիսյանը, որը եղել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- նախկին փոխտնօրեն, ևս արձագանքել է` ասելով.
«Էդ կոնտեքստում տարբեր տեսակի ինֆորմացիա հաղորդել հանձնաժողովի նիստի ժամանակ` ուղիղ եթերում, բոլորովին այլ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ ինֆորմացիան բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հորդորում եմ հղումներ չանել տարբեր տեսակի խմբերի կողմից մամուլում շրջանառվող մեղադրանքներին»:
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...