13:45 16.12.2019
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, որում քննարկվում էր ատելության խոսքի դեմ ՀՀ օրենսդրությունում կարգավորումներ կատարելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, նախաձեռնության հեղինակ Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Կարծում եմ՝ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հույս ունեմ, որ աշխատանքային խումբը գործելու է շատ անաչառ: Աշխատանքային խումբ ստեղծվում է այն հարցերում, որոնք կարգավորվող են: Պետք է ունենանք պատկերացում՝ այս խնդիրը կարգավորվո՞ղ է, թե՞ ոչ: Ճիշտ կլիներ ներկայացնեիք՝ ինչ փորձ կար աշխարհում, որտե՞ղ են իրականացրել ու ինչպե՞ս եք բնութագրում»,-հետաքրքրվեց նա:
Սարգիս Խանդանյանը նշեց, որ կարգավորվել է մի շարք եվրոպական երկրներում, որոնք կներկայացնեն աշխատանքների ժամանակ:
«Սահմանվել է մի շարք իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների ու կարծիքների մեջ, Ռասիզմի և խտրականության դեմ եվրոպական կոնվենցիայում: Կան մի շարք փաստաթղթեր, որտեղ սահմանումները հստակ ձևակերպված են, թե որն է ատելության խոսքը, ինչ սկզբունքներ ու նախապայմաններ կան: Նոր սահմանումներ հորինելու խնդիր չունենք»:
Իսկ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց Արթուր Հովհաննիսյանի՝ նիստի ընթացքում հնչեցրած այն արտահայտությանը, թե չկա ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են իշխանության «ֆեյք» օգտատերերը: Մասնավորապես ասաց.
«Վաղ անցյալում չէր, երբ ես, որպես Երևանի ավագանու թեկնածու, դարձա կոնկրետ իշխանության, կոնկրետ ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի թիրախ, երբ ասում էր, որ իրեն պետք է վառել, ոչ թե նախարարությունների, այլ իր անունով, հիմա դա ատելության խո՞սք է, թե՞ ոչ, և արդյոք մինչ հեղափոխությո՞ւնն է եղել, թե՞ ոչ: Ես մեր մշակած փորձը սիրով կփոխանցեմ Եվրոպայի խորհուրդ, բայց մի ասեք, որ չի եղել հեղափոխությունից հետո որևէ ուղղորդվածություն որևէ մեկի դեմ, եղել է, իմ դեմ եղել է, Թագուհի Թովմասյանի դեմ, «Լուսավորի» դեմ եղել է, էնպես որ, պետք չի, եթե մենք գնալու ենք, որ որևէ բան չի եղել, դա նշանակում է, որ մենք ազնիվ չենք սկսում մեր այս կարևոր նախաձեռնությունը»:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...