15:35 16.12.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է՝ իրեն Մերձբալթիկայում փորձել են կալանավորել և առևանգել: Նման փորձերի կազմակերպիչը, ըստ Լապշինի, Բաքուն է:
Բլոգերը հիշեցնում է՝ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու: Լապշինն իր աղբյուրներից տեղեկացնում է՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հերքում է Իսաևին Ադրբեջանին արտահանձնելու փաստը, ինչը նշանակում է, որ լուրջ սկանդալ է սպասվում:
«Իմ և Իսաևի իրավիճակները միայն հեռավոր կապ ունեն: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն մասին, թե որ երկիրն է անվտանգ, որ նա Ռուսաստանից տեղափոխվի այնտեղ: Ահա, նույն այդ օրը, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել Կիևում բռնել Իսաևին, իսկ Ռիգայում՝ ինձ»,- նշել է նա:
Այդ օրը Լապշինը Լոնդոնում է եղել, մեկնել է օդանավակայան՝ Վիլնյուս, իսկ այնտեղից՝ Ռիգա ուղևորվելու համար: Նրան զանգահարել են որոշ մարդիկ և ասել, որ հարկավոր է զրուցել մինչ իր՝ ինքնաթիռ նստելը: Վերջին անգամ բլոգերն այդ անձանց հետ զրուցել է ուղիղ երկու տարի առաջ:
«Արդեն կայարանում էի՝ Լիվերպուլ սթրիթում, ստիպված էի այդ գնացքը բաց թողնել: Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Մերձբալթիկայի և մի շարք այլ երկրներում ինձ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Ինձ զգուշացրին՝ լինել զգույշ, հնարավորության դեպքում չեղարկել Լատվիա և Լիտվա այցերը, որոնք Ադրբեջանի հետ կոռուպցիոն սերտ կապերի մեջ են»,- պատմել է բլոգերը:
Լապշինը խորհրդին չի հետևել, միևնույն է, մեկնել է Մերձբալթիկա, սակայն ստիպված է եղել չեղարկել Ռիգայում նախատեսված զբոսաշրջային միջոցառմանը իր մասնակցությունը: Իրեն ասել են՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դեսպանությունը այնտեղ մարդ կուղարկի մոնիթորինգի համար: Լապշինն ասել է՝ երկու հոգի եկել են մոնիթորինգի, նրանք ներս չեն մտել, կանգնել են մուտքից մի փոքր հեռու: Նրանց ֆիքսել են տեսահսկման սարքերը:
Բլոգերը ներկայացրել է իր ենթադրությունները. Ադրբեջանի ԱԱԾ-ն գիտակցում է, որ «Ինտերպոլի» միջոցով իրեն փնտրելն անիմաստ է, քանի որ առնվազն երեք պետություն լրջորեն հետաքրքրված չեն, որ ինքը հայտնվի Բաքվում, և եթե նման դիմում լինի «Ինտերպոլին», ապա հաշված ժամերի ընթացքում Լապշինն այդ մասին կտեղեկանա: Բլոգերի կարծիքով՝ Ադրբեջանը այլ ուղի է ընտրել. ներքին ճանապարհը:
«Լոնդոնում ինձ հարցրին՝ ինչո՞ւ ես դու նրանց պետք: Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քո դեմ պայքարի վրա, ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ, քանի որ Բաքվի համար առանձնապես վտանգ չեմ ներկայացնում և օպերատիվ հետաքրքրության առարկա չեմ: Ենթադրում եմ, որ պատճառներն անձնական են՝ Ալիևից եկող: Նրանք ոչինչ չարձագանքեցին իմ խոսքին»,- գրել է նա
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...