13:04 19.12.2019
Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչների հայտարարությունը, որով կոչ են անում ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնում է 2rd.am-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:
Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,
Արտաշես Շահբազյան, գրող,
Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Անի Հակոբյան, թատերագետ,
Աշոտ Գևորգյան, դերասան, ռեժիսոր,
Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,
Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,
Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արմինկա, երգչուհի,
Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան,
Աշուղ Ոսկեհուր,
Անուշ Մազմանյան, պարուսույց,
Գայա Արզումանյան, երգչուհի,
Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան,
Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի,
Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր,
Էրիկ Կարապետյան, երգիչ,
Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,
Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի,
Կարեն Գևորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,
Կարեն Համբարձումյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Կրիստինա Ավագիմյան, պարուսույց,
Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,
Հարություն Հարությունյան, արձակագիր,
Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր,
Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր,
Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,
Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի,
Մուշեղ Մաիլյան, գործիքավորող,
Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող,
Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ,
Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ,
Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար,
Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար,
Սերգեյ Գրիգորյան, դերասան,
Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,
Սևակ Մելքոնյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար,
Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,
Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,
Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի,
Վարշամ Գևորգյան, դերասան:
Նույնաբովանդակ հայտարարության տակ ստորագրել են ռուսաստանաբնակ հետևյալ հայ գործիչները․
Ալեքսանդր Ակոպով – Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության նախագահ,
Ռոման Բաբայան – հեռուստահաղորդավար (НТВ), Մոսկորդումայի պատգամավոր,
Թինա Կանդելակի – հեռուստահաղորդավար, «матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն,
Տիգրան Քեոսայան – կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար,
Ստաս Նամին – երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ, կինոյի և թատրոնի ռեժիսոր,
Մարգարիտա Սիմոնյան – «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր,
Սաթի Սպիվակովա – դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող,
Դմիտրի Խառատյան – դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ,
Կարեն Շահնազարով – կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի վարչության նախագահ և գլխավոր տնօրեն»:
15:54 10.08.2025
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...
15:33 10.08.2025
Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալԱմերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...
15:17 10.08.2025
ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներըՀրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...
14:49 10.08.2025
Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումըԻր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...
14:39 10.08.2025
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...
14:15 10.08.2025
Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համարՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...