Հանրային խորհրդի նախագահ դառնալն իմ մանկության երազանքը չի եղել. Ստեփան Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Հանրային խորհրդի նախագահ դառնալն իմ մանկության երազանքը չի եղել. Ստեփան Սաֆարյան

13:38 19.12.2019

Հայաստանի կառավարությունն այսօր միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: Սաֆարյանը խոստացավ հանրության ձայնը հասցնել կառավարությանը և օգտակար լինել խորհուրդներով: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը տեղեկացրեց՝ նախնական զրույց ունեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց՝ հիմնական ուղղությունները, որ նախանշել են, օրենսդրական փոփոխություններն են, այդ թվում՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությունը, որը կենթադրի կանոնադրության և այլ ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն: Սաֆարյանն ասաց՝ Հանրային խորհրդի առջև դրված են խնդիրներ, թվարկված են և առաքելությունը, և գործիքները, որոնց միջոցով իրականացնելու է այդ առաքելությունը, բայց շատ հարցեր անորոշ են:

Սաֆարյանը վստահեցրեց՝ որևէ մեկին Հանրային խորհրդից հեռացնելու նպատակ չի ունեցել:

«Ես այդպիսի ջանք չեմ ունեցել, համաձայնելով Հանրային խորհրդի անդամ դառնալ՝ դեռ տարեսկզբին, մեկ ցանկություն եմ ունեցել, շնորհակալ եմ եղել, որ գնահատվել են իմ փորձագիտական հմտություններն անվտանգության և այլ ոլորտներում»,- ասաց նա:

Խոսելով նոր պաշտոնի մասին՝ Սաֆարյանը շեշտեց՝ Հանրային խորհրդի նախագահ դառնալն իր մանկության երազանքը չի եղել, ինքը որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չի եղել, հայտարարեց, որ մինչև չորս-հինգ օր առաջ, երբ անակնկալ առաջակ եղավ՝ զրուցելու վարչապետի հետ, մինչ այդ պահը որևէ կերպ իր մտքով չի անցել, որ սա այն կարգավիճակն էր, որ ինքը կցանկանար զբաղեցնել:

Սաֆարյանը խոստացավ՝ «Ֆեյսբուք»-ում կշարունակի ակտիվ լինել, ասելիքը չի փոխվի:

«Պաշտոնը գուցե ստիպի վերաձևակերպել ասելիքս, բայց ոչ բովանդակությունը, իմ մտքերում և աշխարհաճանաչողության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Անշուշտ, արտահայտչամիջոցների փոփոխություն կլինի, եթե նախկինում որպես քաղաքացի Ստեփան Սաֆարյան էի հանդես գալիս, այժմ ընկալվելու եմ որպես Հանրային խորհրդի նախագահ»,- ասաց Սաֆարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

15:17 10.08.2025

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

14:49 10.08.2025

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

14:39 10.08.2025

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

14:15 10.08.2025

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

Ֆուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...

BACK_TO_TOP