Տեղեկատվություն Խոստիկյան եղբայրների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

Տեղեկատվություն Խոստիկյան եղբայրների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործի վերաբերյալ

13:19 19.12.2019

ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Խոստիկյանի բողոքի առնչությամբ` հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հետևյալը.

Իջևան քաղաքի բնակիչներ Արման և Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև գողություններ կատարելու համար, 2014թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ:

Այսպես.

Արման և Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2014թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե200» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 8ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայողական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան:

2014 թվականի ապրիլի 28-ին Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան:

Բացի դրանից՝  Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և գործով չպարզված անձի հետ, 2014թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11 Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով՝ ապօրինի մուտք են գործել խանութ և այնտեղից հափշտակել ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաև հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան և կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները:

2014թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երևան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք:

Այնուհետև, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել և այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար:

Նույն օրը` 2014թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել և հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը:

Բացի դրանից՝ Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը 2014թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից գաղտնի հափշտակել  են զգալի չափերի արժողությամբ գույք:

Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի և Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա՝ ապօրինի մուտք գործել վերոհիշյալ խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր:

Արման Խոստիկյանը 2014թ. հունվարի 24-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար և հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման և Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և կայացվել է մեղադրական դատավճիռ:

2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով՝ Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:

Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ինչպես դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ և Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից:

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված  դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Այնուհետև դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ դեռևս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի և նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիև՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝  հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

15:17 10.08.2025

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

14:49 10.08.2025

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

14:39 10.08.2025

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

14:15 10.08.2025

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

Ֆուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...

Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

14:00 10.08.2025

Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...

BACK_TO_TOP