Մերկելը Թրամփին «պատերազմ է հայտարարել» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Մերկելը Թրամփին «պատերազմ է հայտարարել»

19:43 20.12.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «պատերազմ է հայտարարել» սանկցիաների մասին հաղորդումից հետո, որոնք ԱՄՆ մտադիր է սահմանել ռուսական «Հյուսիսային հոսանք-2» խողովակաշարի պատճառով: Այդ մասին հաղորդում է Bild-ը:

Հրատարակությունը կարծում է, որ այդ հարցի վերաբերյալ Մերկելի արձագանքը «պատերազմի հստակ հայտարարություն է»: Նշվում է, որ կանցլերը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից  գազատարի նախագծի խաթարումը, որով հետաքրքրված է գերմանական կողմը:

Դեկտեմբերի 18-ին Մերկելն ասել է, որ կազմակերպության վերաբերյալ ամերիկյան պատժամիջոցները՝ պայմանավորված դրա կառուցման հետ, էքստրատարածքային ազդեցություն կունենան: Դեկտեմբերի սկզբին Գերմանիայի ԱԳՆ-ն Վաշինգտոնից խնդրել էր պատժամիջոցներ չիրականացնել: Բեռլինում նշում են, որ նրանք «սկզբունքորեն մերժում են» միջամտությունը, որը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա:

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել երկրի պաշտպանության հաջորդ տարվա բյուջեի նախագծին, որում ներառվում են  պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների  դեմ:

Մերկելը հավանություն է տվել երկրի հաջորդ տարվա բյուջեի նախագծին, որը ներառում է պատժամիջոցներ Ռուսաստանի Nord Stream-2 և Turkish Stream գազատարների դեմ:  Դրանք նախատեսված են որպես միջոց «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»:

Նույն փաստաթուղթը արգելում է ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ «Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների վնասակար գործողությունների ընդլայնմանը հակազդելու համար»: Եվ որպեսզի բյուջեն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը:

«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը գործնականում ավարտված է: 2019թ. նոյեմբերի դրությամբ կառուցված է գազատարի ավելի քան 80 տոկոսը: Դրա շահագործումը նախատեսվում է 2020թ. կեսերին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP