14:30 20.12.2019
Անդրադառնալով նախորդ զեկուցող Լևոն Բարսեղյանի բարձրացրած հարցին` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարեց.
«Ես որևէ երաշխիք չունեմ, գրեթե համոզված եմ, որ եթե այսօր իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին անել նույն բանը` լինի պատերին նկարներ ճպպացնել, լինի կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է: Որևէ մեկը չասի` չի անելու, որովհետև իր մոտ հեղափոխություն է տեղի ունեցել»:
Նա խոսեց նաև բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մասին, հայտարարեց.
«Բուհերում կոռուպցիան առաջնագծում կատաղիորեն դիմադրում է, լավ է, որ ակտիվացել է դիսկուրսը, քննարկումները կրթական բարեփոխումների շուրջ, իհարկե, հնչում են ծայրահեղ կարծիքներ` քանդել-փշրել ամեն ինչ: Վերջին շրջանում որոշ մոդեռնիստներ փորձում են հակադրել ազգայինը ժամանակակցին, իսկ ո՞վ է ասել, որ ազգայինը չի կարող լինել ժամանակակից, կարող է լինել շատ էլ ժամանակակից: Ես անարխիստ չեմ, բայց ուզում եմ ցիտել անարխիստ Բակունինի մի միտքը, որի յուրաքանչյուր բառի տակ ստորագրում եմ` «ժամանակակիցը հակաէսթետիկի և այլասերվածության էպատաժային քարոզը չէ», ու ավանդականը անախրոնիզմ չէ: Ես, այո´, տոլերանտ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք` առանց իմ թույլտվությունը ունենալու»:
12:52 14.08.2025
Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
12:45 14.08.2025
«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
12:39 14.08.2025
Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունըՕգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...
12:31 14.08.2025
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակովԿառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...