Իսկական ձմեռ, ձյունապատ լեռներ ու դահուկավազք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Իսկական ձմեռ, ձյունապատ լեռներ ու դահուկավազք

23:59 21.12.2019

Այսօր Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի տարածքում  անցկացվել է դահուկավազքի հուշամրցաշար՝ նվիրված Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, սպորտի վարպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Մեծ է նրա ներդրումը Հայաստանում դահուկային սպորտաձևերի զարգացման գործում։ Հուշամրցաշարին մասնակցել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ու գյուղական բնակավայրերում գործող մասնաճյուղերի պատանի դահուկորդ աղջիկներն ու տղաները: Չնայած սակավ ձյան շերտի առկայությանը՝ մրցել են 1500 մետր սպրինտ ազատ ոճում։ Հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու գավաթներով։

Հուշամրցաշարին ներկա Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահն ու տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ երկարատև ու խստաշունչ ձմեռներով հայտնի Աշոցքն ու Ամասիան հավակնում են դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոններ, և առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործման դեպքում հանրապետության հյուսիսային բնակավայրերը մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել նաև զբոսաշրջիկների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

09:21 31.07.2025

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 50 իրանցի անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են եղել նավթի առևտրում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա 2018 թվականից ի վեր նման ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է: «Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս՝ Թրամփի […] ...

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

09:05 31.07.2025

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...

BACK_TO_TOP