17:28 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ:
Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի` տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, իսկ եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:
«ՃՈ ոլորտի մոտ 100 զանցակազմերից կամ իրավախախտումների տեսակներից տուգանային միավորներ նախատեսել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնցով պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարները կամ նրանք, որոնց հետևանքով ունենում են հապաղումներ, խցանումներ կամ շատ հաճախ՝ փակված երթևեկությամբ փողոցներ»,- ասել է Չիլինգարյանը:
Ըստ ՃՈ պետի տեղակալի՝ ոչ միայն նոր միավորներ են ներդրվել, այլև տուգանքների չափերն են փոփոխության ենթարկվել.
«Սանկցիաներից 7-ը նվազեցվել է ավելի քան 50 տոկոսով, 9-ը՝ 50 տոկոսով և ևս 9-ը՝ 50 տոկոսից մի փոքր պակաս չափով»,- հավելել է Չիլինգարյանը:
Ըստ Չիլինգարյանի՝ որոշակի բալեր վերականգնելու հնարավորություն մշակվել է: Եթե սպառված բալերի մնացորդային նիշը 3-ից պակաս է, վարորդն իրավունք ունի հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս երկու բալ:
19:54 06.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 06.06.2025
Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել19:50 06.06.2025
Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՀունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...
19:46 06.06.2025
Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...
19:40 06.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղություններըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...
19:30 06.06.2025
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...
19:19 06.06.2025
ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման […] ...
19:10 06.06.2025
Վրացական գինու և մշակույթի օրը ԵրևանումՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...