19:54 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են բալային համակարգ: Այսպիսով՝ վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ, ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:
Որոնք են այն խախտումները, որոնց համար վարորդները 4-ից 0.5 բալ կկորցնեն։
«4 տուգանային միավոր է նախատեսվում 51-ից 80 կմ/ժ արագությունը գերազանցելու համար: Տուգանքը նախկին 200 հազար դրամի փոխարեն նվազեցվել է 29 հազար դրամ: Տարբերությունը կոմպենսացվում է տուգանային միավորի կիրառմամբ: Հաջորդը՝ տրանսպորտային միջոցները վարելն է, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, հանցանքը չի պարունակում ավելի ծանր պատասխանատվություն նախատեսող հոդվածի հատկանիշներ: Ի դեպ, չափն է նվազել՝ 0.2-ի փոխարեն դարձել է 0.1: Ենթադրենք ինչ-որ մարդ նախկին կարգավորման պարագայում կարողանում էր ըմպել X չափով ալկոհոլային խմիչք և չհայտնվել այն վարչական պատասխանատվության տիրույթում, այս կարգավորման ուժի մեջ մտնելու պարագայում այդ չափը կլինի կես X: Այսինքն՝ չափը նվազեցվել է 2 անգամ: 150 հազար դրամ տուգանքը փոխվում է կրկին 29 հազար դրամով և նախատեսվում է 4 տուգանային միավոր: Բայց, այս փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի սեպտեմբերի մեկից, որովհետև դա հայտնաբերվում է ճանապարհային ոստիկանի կողմից: Մինչև սեպտեմբեր գործելու է 150 հազար դրամ սանկցիան»,- ասել է Չիլինգարյանը:
Ինչ վերաբերում է 3 բալ արժեցող խախտումներին։
«Տրանսպորտայի միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք և 3 տուգանային միավոր: Այս փոփոխությունը ևս ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի մեկից: Հունվարի մեկից գործելու են տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության ճանապարհով, հոսքին հակառակ ուղղությամբ վարելը: Էստեղ գործողով տուգանք է եղել՝ 20 հազար դրամ, ավելացվել է ևս 3 տուգանային միավոր: Հաջորդ իրավախախտումը՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալն է: Տուգանքը 30 հազար դրամ էր, նախատեսվում է 25 հազար դրամ և 3 տուգանային միավոր: Հաջորդը՝ սահմանված արագությունը 31-ից 50 կմ/ժ գերազանցելը: Գործող 100 հազար դրամը փոխարինվում է 25 հազար դրամով և երեք տուգանային միավորով»,- ասել է Չիլինգարյանը:
Հիմա այն խախտումների մասին, որոնց դեպքում վարորդի ունեցած 9 բալիս կհանվի 2 բալ։
«Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը, սա առանձնացվում է անընթեռնելիից, և նոր իրավախախտում է դիտարկվում: Գործող 10 հազար դրամի փոխարեն նախատեսվում է տուգանք 25 հազար դրամ և 2 տուգանային միավոր: Հաջորդ իրավախախտումը՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրում հատելը՝ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով: Նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր: Հաջորդը՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու իրավախախտումն է, գործող 20 հազար դրամ տուգանքը փոխարինվում է 25 հազար դրամ տուգանքով և 2 տուգանային միավորով: Հաջորդը՝ երթևեկության սահմանված արագությունը 11-ից 30 կմ/ժ գերազանցելն է: Գործողով էստեղ նախատեսված չէ յուրաքանչյուր կմ/ժ-ի համար 1500 դրամի չափով ավելացում, նախատեսվում է միանվագ տուգանք 20 հազար դրամի չափով և 2 միավոր: Հաջորդը՝ որևէ կանոնի խախտումը, որի հետևանքով առաջանում է վթարային իրադրություն»,- ասել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ առկա է եղել վթարի վտանգ, բայց այդ վտանգը հրաշքով իրականություն չի դարձել: Այդ դեպքում գործող 20 հազար դրամին կգումարվի 2 տուգանային միավոր:
Եվ, վերջապես, մեկ միավոր արժեցող տուգանքների մասին։
«Դրանք թվով շատ են՝ հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանմուշների պահանջները չկատարելը՝ հոծ գիծը կեսով հատելը, կամ հետադարձ կատարելը: Խաչմերուկի անցման կանոնները խախտելու համար մեկ տուգանային միավոր, երբ ճանապարհը չեն զիջում առավելություն ունեցողին, հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու համար ևս նախատեսված է մեկ միավոր, վազանցի կանոնները խախտելու համար, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու, ինչպես նաև հետընթացի համար՝ մեկ տուգանային միավոր: Վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար: Ընթացքի ժաման ծխելու համար»,- հավելել է Չիլինգարյանը ու նաև նշել, որ չնայած տուգանքների չափերի տարբերությանը՝ մեկ միավոր ծխելու համար կկորցնեն թե՛ հասարակական տրանսպորտի, թե՛ թեթև մարդատարների վարորդները: Ամրագոտին չօգտագործելը նաև ևս արժենալու է մեկ տուգանային միավոր, ինչպես նաև հեռախոսով խոսելը:
Ինչ վերաբերում է այն խմբին, որի համար նախատեսված է կես տուգանային միավոր։
«Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող համարանիշով տրանսպորտային միջոցը վարելը, կանգառի ու կայանման կանոնների խախտումը: Այդ թվում՝ տարհանված ավտոմեքենաների դեպքում»,- հավելել է ՃՈ պետի տեղակալը:
13:57 05.06.2025
Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվիՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...
13:49 05.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին […] ...
13:34 05.06.2025
Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:26 05.06.2025
Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհից: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհի գծանշման աշխատանքները։ ...
13:19 05.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...