22:28 27.12.2019
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում 48-ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել է Նաիրա Հարությունյանը:
Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Mercedes մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել Mercedes-ի վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:38 05.06.2025
Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում էՀունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ […] ...
12:34 05.06.2025
ԱԳ փոխնախարարը Համբուրգում ընդգծել է անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունըՀունիսի 3-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման […] ...
12:29 05.06.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվելՀունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել […] ...
12:25 05.06.2025
Մեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. ՏԿԵ նախարարՄեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:18 05.06.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն պայմանները մեր երեխաների համար. ԱվինյանԿառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն ու հարմարավետ պայմանները մեր երեխաների կրթության և զարգացման համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:12 05.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...