Նա փայլուն էր բոլոր դերերում. Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Նա փայլուն էր բոլոր դերերում. Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

15:57 28.12.2019

Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը ֆեյսբուքյան էջում հոլովակ է հրապարակել:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում՝ 1930 թվականին: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդկինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է ինքնագործ խմբի բեմ, որտեղ Մհեր Մկրտչյանն առաջին անգամ ծիծաղեցրել է հանդիսատեսին: Այդտեղից էլ սկսվել է նրա թատերական կյանքը:

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»,- մի առիթով ասել է Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, կերտել դերեր, որոնք անմոռաց են հանդիսատեսի հուշերում:

Նա փայլուն է մարմնավորել Արսենին «Նվագախմբի տղաները» ֆիլմում, Գասպարին՝ «Եռանկյունի»-ում, Իշխանին` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղային` «Կտոր մը երկինք»-ում և այլն:

1978 թվականին Մհեր Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001 թվականին նա հետմահու պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

BACK_TO_TOP