Հայ և վրացի ժողովուրդները երբևէ չեն ունեցել խոշոր հակամարտություն. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Հայ և վրացի ժողովուրդները երբևէ չեն ունեցել խոշոր հակամարտություն. Արմեն Սարգսյան

16:04 26.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Անկախության հրապարակում մասնակցել է Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահը Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ:

Արմեն Սարգսյանի խոսքով հայ-վրացական բարեկամությունը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյա պատմություն ունի, երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։

«Փաստ է, հրաշալի փաստ, որ մեր երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակորեն ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության և արժանապատվության համար, և երբևէ չեն ունեցել որևէ

կամ թյուրըմբռնում։ Սա հատկապես շատ գնահատելի պետք է լինի մեզ համար՝ հայերի ու վրացիների նոր սերնդի համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիսությանը մասնակցելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել Թբիլիսիին։ Ըստ նախագահի Թբիլիսին քաղաք է, որտեղ հայերը, վրացիները և բազմաթիվ այլ ազգեր ապրել են ներդաշնակորեն։ Քաղաք, որը եղել է մշակութային և արժեքային բազմազանության խաչմերուկ։ Արմեն Սարգսյանի համար  Թբիլիսին  հատուկ է նաև նրանով, որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները:

Շարունակելով իր խոսքը հայերեն՝ նախագահ Սարգսյանն ասել է․

«Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր:

Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP