Արցախի ՊԲ նախկին հրամանատարն այցելել է առաջնագծի դիրքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Արցախի ՊԲ նախկին հրամանատարն այցելել է առաջնագծի դիրքեր

16:57 30.12.2019

Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել է առաջնագիծ և շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։

Լևոն Մնացականյանը նվերներ է հանձնել մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել բոլոր զինծառայողներին` գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել` անձնվեր ծառայության համար:

Ոստիկանապետը զինվորներին ու հրամանատարներին վստահեցրել է, որ առաջնագիծը և զինվորները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների և ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում:

https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/983225162044028

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP