22:30 02.01.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը, բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են:
Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, եթե երեխան չվիրահատվի և վարակը խորանա, Լիլիթը կկորցնի քայլելու կարողությունը:
Գերմանիայի կլինիկաներից մեկում Լիլիթին վիրահատություն է նշանակված 2020 թվականի փետրվարի 4-ին: Պահանջվում է 20 000 եվրո, ծնողներն այս պահին հաջողել են հավաքել 8 000 եվրո: Յուրաքանչյուրիս փոքրիկ օգնությունը կարող է դառնալ Լիլիթին փրկելու բաղադրիչ: Ամեն մեկս մեկ կաթիլ ջրով կարող ենք հզոր օվկիանոս ստեղծել:
Օգնենք փոքրիկ Լիլիթին ապրել լիարժեք կյանքով: Օգնենք փրկել փրկարարի դստերը:
Հաշվեհամարները Լիլիթի մոր՝ Սոնա Ղազարյանի անունով են.
IDBANK
Հայկական դրամով՝ 11814012131000
Եվրոյով՝ 11814012131002
Ամերիկյան դոլարով՝ 11817066874302
Ռուսական ռուբլով՝ 11817066874301
Օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել նաև առցանց
www.leetchi.com/c/help-for-lilit
Լիլիթ Գրիգորյանի ծնողների հեռախոսահամարները.
Հայր՝ Գրիգոր Սաֆարյան 093 27 83 34
Մայր՝ Սոնա Ղազարյան 055 70 50 67
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...
17:38 20.08.2025
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...