11:00 03.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ գրելով․
«Շաաաաատ վատ կինոյի սկիզբ»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10157935778020421&set=a.386217890420&type=3&theater
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։
Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ գեներալի սպանությունն ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական դրսևորում է։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Բաղդադին ուղղված հրթիռային հարվածների հետևանքով Սուլեյմանիի մահվան մասին, այնուհետև այդ տեղեկությունը հաստատվել է Իրանի և ԱՄՆ-ի կողմից։
Պենտագոնի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ու կրել է պաշտպանական բնույթ, քանի որ նպատակ է ունեցել ապահովել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինծառայողների անվտանգությունը։
18:28 20.08.2025
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ըՕգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...