20:43 09.01.2020
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած իրադարձությունները՝ իրանցի գեներալի սպանությունը և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը, մեծապես սրել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն ԱՄՆ-ն, կարծես, մի փոքր մեղմացրել է դիրքորոշումը և երկխոսության պատրաստակամություն է հայտնել:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նամակ է հղել, որում մասնավորապես ասել է հետևյալը.
«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների Իրանի հետ լուրջ բանակցություններ վարել, որոնց նպատակը կլինի կանխել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը հետագա վտանգի տակ դնելը և իրանական ռեժիմի կողմից իրավիճակի սրումը: ԱՄՆ-ը պատրաստ է տարածաշրջանում լրացուցիչ միջոցներ կիրառել, եթե ամերիկյան անձնակազմի և շահերի պաշտպանության անհրաժեշտություն լինի»,- ասել է Քելլի Քրաֆթը:
Նամակում ԱՄՆ-ի ներկայացուցիչը նաև արդարացնում է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, համաձայն որի՝ երկրները պարտավորվում են անմիջապես զեկուցել Անվտանգության խորհրդի 15 անդամներին՝ ինքնապաշտպանություն իրականացնելու իրենց իրավունքը կիրառելու մասին:
Իրանը նույնպես վկայակոչել էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը՝ արդարացնելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը: Ինչ վերաբերում է բանակցություններ վարելու Վաշինգտոնի առաջարկին՝ Թեհրանը մերժել է այն:
Իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը Իրանին չի մոլորեցնի, և Թեհրանը չի կարող ընդունել այն:
«Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է հարաբերություններում թշնամանք տարածել, բանակցություններն իմաստ չունեն: Վաշինգտոնն Իրանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել, որոնք կարելի է դիտարկել որպես տնտեսական ահաբեկչություն»,- ասել է Թահթ-Ռավանչին:
ԱՄՆ նախագահի վարչակազմի ռազմավարությունը և Ղասեմ Սոլեյմանիի սպանության որոշումը մտահոգություններ է առաջացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում: ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրինագիծ է քննարկելու, որը նախատեսում է սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ կապված Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ:
Թրամփի կուսակից հանրապետականները Սոլեյմանիի սպանությունը բնութագրում են որպես անհրաժեշտ քայլ երկրի ազգային անվտանգության համար, մինչդեռ դեմոկրատները դա համարում են պատերազմի հրահրում և ցանկանում են զսպել Թրամփի հետագա հնարավոր ռազմական գործողությունները:
Ի դեպ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին առաջին անգամ անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա Միացյալ Նահանգներին և Իրանին երկխոսության և զսպվածության կոչ է արել:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրան ուղեկցող մի քանի այլ անձինք սպանվել էին հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով:
Ի պատասխան այս հարձակման՝ Թեհրանը հրթիռակոծել էր Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա: Այս հարձակման հետևանքով ամերիկյան կողմում զոհեր և վիրավորներ չեն եղել: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամերիկյան բազաների հրթիռակոծությունն անվանել էր «ընդամենը ապտակ»:
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...