Զարգացումներ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով. կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Զարգացումներ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով. կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահը

17:20 28.05.2018

«Նորֆոլկ Քոնսալթինգ»  ընկերության գործով 2 ամիս ժամկետով կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահ՝ 32-ամյա Տիգրան Զոհրաբյանը: Որոշումը կայացրել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի  դատավոր Դավիթ Բալայանը:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել՝ ասելով, որ դա «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է»: ԱԱԾ-ն առգրավել էր ընկերության համակարգիչներն ու  փաստաթղթերը:

«Տիգրան Զոհրաբյանին կալանավորելու որոշումը, մեր կարծիքով, հիմնավոր չէ: Հիմնավոր կասկածի առկայությունը  չապացուցվեց դատարանում ներկայացված նյութերի հիման վրա: Մենք փորձելու ենք բողոքարկել այդ որոշումը»,- ասաց Զոհրաբյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ SHANTNEWS.AM -ի հարցմանն ի պատասխան:

«Հանցագործությունը, որում մեղադրվում է իմ պաշտպանյալը, նախատեսում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2 մասը  օժանդակություն հարկերից, տուրքերից  պարտադիր այլ վճարներից  խուսափելուն, որը դրսևորվում է համապատասխան հաշվետվություններում, տեղեկանքներում թերի, սխալ տեղեկությունների ներառմամբ:

Վարույթն իրականացնող մարմինը դատարանին չներկայացրեց որևէ տեղեկանք, որտեղ կասվեր, որ կասկած կա, որ այս փաստաթղթերում ընկերության արած հաշվարկները սխալ են, այսինքն՝ առանց որևէ փաստաթղթերի ուսումնասիրության, փորձաքննության հիման վրա, որ ընկերությունը խուսափել է հարկերից տուրքերեց ու  այլ պատրադիր վճարներից, դրան օժանդակելու համար իմ պաշտպանյալին կալանավորեցին: Հիմնավոր կասկածի առկայությունը դատարանի կողմից չհիմնավորվեց:

Կալանավոման հիմք ներկայացվել է, որ իմ պաշտպանյալը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի  դատաքննությանը, հնարավոր է՝ փաստաթղթեր թաքցնի:Մեր կարծիքով՝ դա անհիմն է, քանի որ, ինչպես տեսել եք  ԱԱԾ-ի  կողմից կատարված համապատասխան տեսագրության մեջ, ընկերությունում կատարվում է  խուզարկություն, որի ժամանակ բոլոր փաստաթղթերն առգրավել են ԱԱԾ քննչական վարչության կողմից, այսինքն՝  դրանք գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ:

Այս պայմաններում անտրամաբանական է՝ ինչպես կարող է իմ պաշտպանյալն այդ փաստաթղթերի հետագա ուսումնասիրության վրա ինչ-որ կերպ ազդել»,- ասել է Տիգրան Զոհրաբյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

BACK_TO_TOP