Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

20:11 11.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահն Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին և հանդես կգա որպես գլխավոր բանախոս: «Աբու Դաբի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Համաժողովի բացմանը մասնակցելու են շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

Համաժողովն այս տարի անդրադառնալու է կլիմայական փոփոխություններին ու դրանց հետևանքներին, էներգետիկայի, սննդի անվտանգության խնդիրներին, առողջապահության ոլորտում նորարարությունների ու բիոտեխնոլոգիաների կիրառությանը, արհեստական բանականությանն ու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին:

Հեղինակավոր համաժողովի նախորդ բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և այլք:

Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա ֆորումին մասնակցելու նպատակով Աբու Դաբի ժամանած այլ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների՝ մասնավորապես Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի և այլոց հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

17:20 21.08.2025

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտությունից հետո «Սանթոսի» զայրացած երկրպագուներն եկել են ակումբի մարզաբազա` ֆուտբոլիստներից բացատրություն ստանալու համար, հաղորդում է Goal-ը։ Նրանց հետ զրուցել է «Սանթոսի» ավագ Նեյմարը։ Երկրպագուները զրույցի ժամանակ սկսել են բռնության սպառնալիքներ ուղղել 33-ամյա ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ «Սանթոսն» այդ խաղում ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից […] ...

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

17:11 21.08.2025

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել […] ...

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

17:00 21.08.2025

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...

BACK_TO_TOP