ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+31.09 oC

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։

Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում, Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

19:29 21.08.2025

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

19:21 21.08.2025

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

19:18 21.08.2025

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ «Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու […] ...

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

19:11 21.08.2025

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային […] ...

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

19:02 21.08.2025

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

18:51 21.08.2025

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...

BACK_TO_TOP