13:56 15.01.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և անդամ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները վերադարձնել եկամտահարկից:
Նախագիծը քննարկվել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական կարծիքներ, սակայն նախագիծը հետ է վերցվել և լրամշակված տարբերակով կրկին ներկայացվել է տնտեսական հանձնաժողովի քննարկմանը:
«Սկզբնականում սա նախատեսված էր նաև բակալավրիատի համար, բայց քանի դեռ «Կրթության մասին» օրենքը չի ընդունվել, հիմա նախատեսում ենք կիրառել մագիստրատուրայի և արդինատուրայի մասով»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ այն որևէ կերպ չի կարող ազդել ուսման որակի վրա:
Ոսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը, օրինակ` Ռուսաստանում, եթե սովորում ես և միաժամանակ աշխատում, ազատվում ես եկամտահարկից, իսկ այս նախագծով նախատեսվում է եկամտահարկը հետ վերադարձնել ուսման վճարի չափով միայն:
Կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծին:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, որ առաջարկվող համակարգը շատ նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռքբերման դեպքում տոկոսները հետ ստանալու համակարգին: Բայց առնվազն մեկ հիմնական տարբերություն կա, դա այն է, որ ի տարբերություն բնակարանաշինության ծրագրի, որի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի մուլտիպլիկատիվ ու բավական ընդգծված ազդեցություն և դա գեներացնում է նոր հարկային եկամուտներ պետության համար, նույնը հնարավոր չէ ասել կրթության ոլորտի համար:
«Կարճ ժամկետում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Իհարկե, միջնաժամկետից սկսած կարող է ունենալ այդ էֆեկտը, որովհետև լավ կրթություն ստանալով՝ քաղաքացին կսկսի ավելի արտադրողական աշխատել, ավելի մեծ չափով նոր արժեք ստեղծել: Կրթության ոլորտը ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ եթե ունենա աճ, այս փոփոխությամբ պայմանավորված, առանձնապես նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Կրթության ոլորտի հարկային ծախսերը միայն ԱԱՀ գծով 2020 թվականի բյուջեում կազմում են 26.9 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար միայն ԱԱՀ տեսքով կրթության ոլորտից արդեն իսկ չի հավաքագրվում»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:
Առաջարկվող փոփոխությունը, ըստ բանախոսի, հարկային արտոնություն չէ ըստ էության, այլ ծախսային գործիք է, որովհետև եկամտային հարկը վճարվելու, հետո վերադարձվելու է:
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...
11:17 14.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
11:10 14.08.2025
Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...
11:03 14.08.2025
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...