15:34 29.05.2018
«Հրավերը ստացել էի, գիտեի՝ ինչի մասին է, ուզում էի իմ աչքով տեսնել, դրանից բացի՝ երեկ նշում էինք Առաջին հանրապետության 100-ամյակը, և գնացինք Սարդարապատ, մեծ համերգ ունեցանք: Ե՛վ համերգի, և՛ Սարդապարատի արարողության հիմքում կանգնած է մեր հերոս զինվորը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երբ այցելել էր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»:
Նախագահը նկատել է, որ այնտեղ «փայլուն տղաներ կային, ովքեր թողել են իրենց կյանքը Ռուսաստանում, վերադարձել Հայաստան ու կամավոր գնացել բանակում ծառայելու:
«Սա ինձ համար ոչ թե ուղղակի այցելություն էր, այլ պարտականություն՝ գալ, շնորհավորել և լսել իրենց»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նա նաև գոհունակություն է արտահայտել վերականգնողական կենտրոնի հնարավորություների մասին, սակայն նշել է, որ ընդլայնման կարիք կա: 1500 զինվորի անհրաժեշտ է վերականգնողական բուժում, այդքան զինվորի անհնար էր ուղարկել արտասահման՝ բուժման:
«Այսպիսի կենտրոն ունենալը Հայաստանում ճիշտ լուծում է»,- ասել է նախագահը՝ նշելով, որ 30 հիվանդ ստացիոնար է բուժվում կենտրոնում, 50-ը՝ ամբուլատոր:
https://www.youtube.com/watch?v=-Gv6OnSpyq0&feature=youtu.be
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...