Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.94 oC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

16:43 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Վարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և համոզմունք հայտնել, որ այն  հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Ընդգծելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը՝  Տոյվո Կլաարն  հույս է հայտնել, որ մինչ համաձայնագրի վերջնական վավերացման գործընթացի ավարտը երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

BACK_TO_TOP