17:28 22.01.2020
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարությանը դիմեց հորդորով՝ հաստատել կամ հերքել գազի սակագնի բարձրացման մասին լուրերը:
«ՀԾԿՀ-ն, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր բարձրացումները գների, հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին: Ի՞նչ է տեղի ունենում՝ հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, բայց կարող է հայտ ներկայացվել սպառողին: Հասկանանք նաև, թե հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ վիճակ է, և արդյո՞ք այս դեպքում էլ այն օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- հետաքրքրվեց նա:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ կան պայմանավորվածություններ, 2020 թ. համար գազի գինը սահմանին չի փոխվելու, ինչ վերաբերում է հարցին՝ ինչ սակագին կարող ենք ունենալ Հայաստանում, ապա դրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ եղել են և լինելու են:
««Գազպրոմ»-ի կողմից կա դատողություն, որ ներդրումային ծրագիր իրականացնելու կարիք կա, որի նպատակն է գազը անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարել: Քննարկումներ և հաշվարկներ իրականացվում են 10 տարվա կտրվածքով, այսինքն՝ դա միանգամյա խնդիր չէ: Կան տարաձայնություններ, և մենք չենք ասել՝ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք ասել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի: Մինչև այդ ամսաթիվը հայտ չի կարող ներկայացվել, որովհետև նման անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց նա:
Փոխվարչապետը շեշտեց՝ բոլոր հարցերի պատասխանները կստանան, երբ նման հայտ ներկայացվի, հենց այդ ժամանակ էլ կբերեն իրենց առարկությունները, մտահոգությունները կամ հավելյալ հիմնավորումները, իսկ այս պահին փորձագետների քննարկումներ պիտի լինեն:
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...