Միջազգային կառույցների կողմից բարձրացել են ՀՀ տնտեսական աճի գնահատականները. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Միջազգային կառույցների կողմից բարձրացել են ՀՀ տնտեսական աճի գնահատականները. վարչապետ

13:46 25.01.2020

Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ֆիթչ» վարկանշային կազմակերպության կողմից  Հայաստանի սուվերեն վարկանիշի  բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար:

«Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են»,- ասաց վարչապետը:

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:

Ըստ «Freedom House»-ի 2019 թվականի զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է:

 «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի «Բարգավաճման ինդեքս» վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:

«Ըստ «Gallup» ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն 2019» ամենամյա զեկույցի՝ Հայաստանն ամենից ապահով երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղն՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ»,- հավելեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

22:18 14.05.2025

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...

BACK_TO_TOP