Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են​ ​ Սուրբ​ Հարության​ տաճար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են​ ​ Սուրբ​ Հարության​ տաճար

11:05 26.01.2020

Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ ողջ​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար:​ Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​ Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​ Կաթոլիկ​ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին​ և​ տիկնոջը​ դիմավորել​ են Երուսաղեմի​ Հայոց​ պատրիարքության​ լուսարարապետ​ Գերաշնորհ​ տեր​ Սևան​ արքեպիսկոպոս Ղարիբյանը,​ հայ հոգևոր դասի​ ​ այլ ներկայացուցիչներ։

Նախագահ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանը​ շրջել​ են​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, մոմ​ վառել,​ աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների​ հետ:

Հայ​ հոգևորականների հետ​ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային,​ հոգևոր​ արժեքներ​ ունի​ այս​ հողում​ և​ կարիք​ կա այդ​ ամենը​ շատ​ ավելի​ լավ ցուցադրելու​ և​ Երուսաղեմի​ այցելուներին,​ և​ աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը​ կարող​ են կամուրջ դառնալ,​ որ այն​ մարդիկ,​ ովքեր այցելում​ են​ այստեղ, նաև Երուսաղեմի​ միջոցով​ ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

BACK_TO_TOP