Որքանո՞վ է լուծելի ավտոմեքենաների՝ հայ-ղազախական խնդիրը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Որքանո՞վ է լուծելի ավտոմեքենաների՝ հայ-ղազախական խնդիրը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

20:30 28.01.2020

«Հեռանկար»-ի տաղավարում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է ներմուծված և վերավաճառված մեքենաների խնդրին.

«4-ից 5 անգամ գերազանցում էր սովորական մուտքերը: Առիթից օգտվողի ռեպուտացիա նաև ձեռք բերեցինք: Բելառուսը, Ղազախստանը Ղրղզստանը և Ռուսաստանն ասում  են, որ էն եկամուտները որ դուք ստանում ենք, արդար պետք է լինի, վերաբաշխվի ընդհանուր կաթսայի մեջ: Ակնհայտ է այն քանակությունը, որը ներմուծվել է, ազգաբնակչության կարիքների բավարարման համար չէ»,- ասել է Մանասերյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ղազախստանի քաղաքացիները, ստանալով կացության իրավունք, ձեռք են բերել ավտոմեքենաներ՝ խախտվե՞լ են արդյոք Ղազախստանի կամ Հայաստանի օրենքները.

«Հայաստանի օրենքների խախտում ես չեմ տեսնում, Ղազախստանի օրենքները, եթե խախտվել են, ապա Ղազախստանը և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ  անդամ երկրներ, պետք է ներդաշնակեցնեին, սա պետք է շատ ավելի վաղ աներին: Շատ հարգանքով եմ վերաբերվում ղազախ գործընկերներին, բայց երբ օրենսդրությունն է տարբերվում, դա անընդունելի է, մենք ձևավորել ենք միասնական շուկաներ: Հայաստանը և՛ օրենսդրական մասով, և՛ տեխնիկական չափորոշիչների մասով վաղուց  իր մասը կատարել է, սա շարունակական պետք է լինի, մեկանգամյա գործընթաց չէ», – հավելել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ում պետք է ուշադրություն դարձնեն, թե որքանով են կատարում պարտավորությունները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

17:55 22.08.2025

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

17:50 22.08.2025

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ […] ...

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

17:39 22.08.2025

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...

BACK_TO_TOP