22:26 28.01.2020
Քաղավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել․
«Հարգելի քաղաքացիներ,
Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հրապարակվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկագիրը (Coronavirus 22019-n-CoV Infections-Operational Recommendations):
Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով»։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ18:27 22.08.2025
Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելուԻ՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:13 22.08.2025
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. ՌյուտեՈւկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...
17:55 22.08.2025
Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ ՓաշինյանՏուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...
17:50 22.08.2025
Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. ԼավրովՎլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ […] ...
17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...