Անգելա Մերկել. երկաթե լեդիի ոճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Անգելա Մերկել. երկաթե լեդիի ոճը

15:39 25.09.2017

Ինչպես արդեն հայտնել ենք, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում առավելագույն ձայներ է հավաքել, եւ Անգելա Մերկելը արդեն չորրորդ անգամ զբաղեցնելու է Գերմանիայի կանցլեր: ShantNews-ը որոշել է  անդրադառնալ աշխարհի ամենահայտնի կին քաղաքական գործչի ոճին: Անգելա Մերկելի ոճը power dressing-ի վառ օրինակներից մեկն է: Եթե փորձենք բառացի մեկանաբանել այս ոճը, ապա այն կանվանենք հագուստ, որը նախատեսված է ղեկավարելու համար: Սա բոլոր երկաթե տիկինների ոճն է՝ քաղաքական գործիչներ, բիզնես լեդիներ, առաջին տիկիններ: Իսկ ինչո՞վ է պայամանվորված այս ոճի ընտրությունը: Իհարկե  բոլորը միաբերան պնդում են, որ աշխարհում գենդերային հարցերի հակասությունների պատճառով: Այն  կանայք, որոնք զբաղեցնում են լուրջ պաշտոններ հենց այս ոճով են հանդես գալիս, որպեսզի իրենց ենթակայության տակ աշխատող տղամարդկանց հետ ավելի հեշտ լեզու գտնեն:

1970թ

1989թ

1990թ


Իսկ ինչ վերաբերում է Անգելա Մերկելին, ապա նա power dressing ոճը նախքան կանցլեր դառնալն էր նախընտրում: Ինչպես փաստում են  աղբյուրները, նրա նման պահվածքը պայմանավորված է նրա դաստիարակությամբ: Մերկելը մեծացել է շատ համեստ ընտանիքում: Հայրը Լյութերական եկեղեցու քահանա է եղել, իսկ մայրը՝ օտար լեզվի ուսուցչուհի: Երիտասարդ տարիքում Մերկելը ընդունվել է համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ ինչպես և ենթադրելի էր հագուստին և ոճին առանձնապես ուշադրություն չեն դարձել: Իսկ քաղաքական ասպարեզում իր գործունեությունը Մերկելը սկսել է 1990 թվականից: Ընդամենը 15 տարի, որից 12-ը նա եղել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում և առաջիկա 4 տարիներին էլ պատրաստվում է ղեկավարել Եվրոպայի սրտում գտնվող հաջողակ պետություններից մեկը: Նրա կառավարման ընթացքում Գերմանիան կայուն զարգացման ուղին է բռնել և որպես ղեկավար նա հայտնի է իր հետևողական և շատ հաճախ հակասական դիրքորոշումներով: Այդ թվում նաև նրա հագուստը շատերն են քննարկում և համարում են կանխատեսելի, հոգնեցնող և կրկնվող: Նա հիմնականում նախըտրում է նույն ոճի, բայց տարբեր գույների կոստյումներ: Բոլոր հանդիպումներին նա գնում է կլասիկ տաբատով, շատ հասարակ բլուզով և փոքր ինչ երկար կոստյումանման ժակետով: Կանցլերի նախընտրելի գույներն են սևը, մուգ կապույտը, կարմիրի երանգները և կանաչը՝ բաց կանաչից սկած մինչև մուգ նեֆրիտ: Եվ նրա բոլոր կոստյումները կարում է նրա անձնական դերձակը՝ Բետիննա Շենբախը:

Գերմանիայի կանցլերին զգեստով հազարից մեկ կարելի է տեսնել, ավելի կոնկրետ նա այս ամբողջ ընթացքում 3 անգամ է զգեստ հագել՝ 1996, 2002 և 2008 թվականներին: Հենց 2008-ին Օսլոյի օպերայի բացմանը նա ներկաներին զարմացրեց իր համարձակ զգեստով, որը  շատ ընդգծված դեկոլտե ուներ: Այս զգեստը դարձավ քննարկումների և մեմերի թեմա:

2008թ Օսլոյի Օպերայի բացմանը


Հատկանշական է, որ Մերկելը ընդհանրապես չի մտահոգվում այս թեմայով և անգամ ուշադրություն չի դարձնում նորաձևության գիտակների կարծիքների վրա:

Մի անգամ Շանել նորաձևության տան ղեկավար Կառլ Լագերֆելդը նրան դիտողություն է արել, իր կազմվածքին ոչ հատուկ տաբատներ կրելու համար, բայց Անգելա Մերկելը մի որոշ ժամանակ անց այդ նույն տաբատով գնացել է G20-ի գագթնաժողովին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP