Հունիսի 1-ին Երևանում տեղի կունենան մանկական բազմազան միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Հունիսի 1-ին Երևանում տեղի կունենան մանկական բազմազան միջոցառումներ

11:57 31.05.2018

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումների մասին.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ հրավառությամբ:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ
11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Մանկական զբոսայգի
10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:

Երևանի կենդանաբանական այգի
10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:

Հաղթանակ զբոսայգի
10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:

Կարապի լիճ
20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP