12:48 14.12.2017
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան է ժամանել արգենտինացի մարզիչների խումբ, փոխանցում է ֆեդերացիայի կայքը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: Վարդան Մինասյանը, ներակայացնելով հանդիպման արդյունքները, նշել է.
Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են և մեր մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների հետ: 2019 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին ևարգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաև 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»:
Արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ասել է, որ 17 տարվա մարզչական կարիերա ունի, մինչ այս՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է արգենտինական «Բոկա Խունիորս» և «Ուրական» թիմերում: Իր մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում՝ Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Նա հայտնել է, որ Հայաստանից համագործակցության հրավեր է ստացել.
Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ: Մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին: Բնականաբար հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Հավանաբար 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին ևկսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնելու մեծագույն բարձունքների:
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին21:49 09.05.2025
Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետներիՈւկրաինայում Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Կիևը որոշել է արտաքսել երկու հունգարացի դիվանագետների։ Այս մասին X-ում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ «Երկու հունգարացի դիվանագետներ պետք է լքեն մեր երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք հենց նոր կանչեցինք Հունգարիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն և նրան հանձնեցինք համապատասխան նոտա: Մենք գործում ենք Հունգարիայի […] ...
21:34 09.05.2025
Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...
21:18 09.05.2025
Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համարՄեքսիկայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...