18:56 03.02.2020
Շիրակի մարզում հանցագործությունների թիվն ավելացել է, ավելացել են նաև հարուցված քրեական գործերը: Մեծ մասը կոռուպցիոն բնույթի է` պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք տալ և ստանալ, ապօրինի վարձատրություն։ Միայն 2019 թվականին 189 կոռուպցիոն բնույթի նյութերից 138-ի հիման վրա հարուցված քրեական գործերով պետական բյուջե վերականգնվել է մոտ 200 միլիոն դրամ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, ըստ մարզի դատախազի, դժվար է, երբ այդ սխեմայում ներգրավված անձինք հիմնականում գործում են աշխատավայրից դուրս, իսկ գումարի փոխանցումը կատարվում է ամենատարբեր միջոցներով։ Գործերը բացահայտվում են ցուցմունքների, գաղտնալսումների ու օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Բացահայտված դեպքերի մի մասն էլ կրթության ոլորտում է:
Մյուս հանցատեսակը, որով դեպքերի աճ է արձանագրվել, բնակարանային գողություններն են։ Դրանք կատարվում են երեկոյան ժամերին ու այն հասցեներից, որոնց տերերը երկար են բացակայում տնից։ Ոչ միայն բնակարանային, նաև տրանսպորտային միջոցներից գողությունների, հափշտակությունների դեպքերում գործող անձանց ձեռագիրը նույնն է` հավանաբար վերաբերում է նույն մարդկանց կամ փոքր խմբերի։
Նախորդ տարի թմրամիջոցների իրացման կամ շրջանառության հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրեական գործերից մեկի հետ առնչություն է ունեցել ոստիկանության աշխատակիցը, որը կին է, և հանցագործությունը կատարվել է նրա անմիջական մասնակցությամբ:
Իսկ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի ընթացքի` ըստ դատախազի, «թվացյալ երկարաձգումները» կապված են բազմակողմանի քննություն անցկացնելու անհրաժեշտության հետ:
Օրինակ` նոր տուժողներ են ներգրավվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի դեմ հարուցված քրեական գործը, որը դարձյալ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով է, թե ինչ ընթացք կունենա, պարզ կդառնա մի քանի օրից։
Նաև նախկին պաշտոնյաների կատարած ապօրինությունների փաստերով են քրեական գործեր հարուցվել: Դրանք վերաբերում են շենք-շինությունների ապօրինի կամ հակաօրինական օտարումներին ու վաճառքի դեպքերին, որոնք տեղի են ունեցել մինչև 2012 թվականը, իսկ փաստաթղթային հիմնավորումները բացակայում են։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության։ Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Գյումրիի նախկին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում Գյումրիում որոշ շենք-շինություններ ու տարածքներ օտարվել են շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, և կատարված գործարքներում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում:
«Պարզել ենք, որ այնտեղ կան շինություններ, որոնք ժամանակին նշված քաղաքապետի կողմից օտարվել են տարբեր անձանց, նաև պարզել ենք, որ շինությունները գտնվել են «Կումայրի» արգելոցում և դրա հատկացման իրավականությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական համալիր փորձաքննություններ: Խոսքը նաև «Օազիս» սրճարանի մասին է, նշված այգում գործող այլ կառույցների մասին»,- նշել է Շիրակի մարզի դատախազը։
Կարեն Գաբրիելյանը խոսեց նաև իր ներկայացրած միջնորդությունների մասին։ Մասնավորապես, Անի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին մարզպետին ու տարածքային և ենթակառուցվածքների նախարարին ուղղված իր միջնորդությունը առաջին ատյանի դատարանը մերժել է, իսկ երեխաների ապօրինի որդեգրման փաստով բացահայտումներ և հարուցված քրեական գործեր մարզի դատախազությունում չկան:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...