10:44 06.02.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյին: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունն իր Twitter-ի էջում: Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր համագործակցությունը տարածաշրջանի իր գործընկերների հետ, որպեսզի դիմակայի «Վենեսուելայում ապօրինի բռնապետությանը և կանգնի Վենեսուելայի ժողովրդի կողքին՝ ապահովելու ժողովրդավարական, բարգավաճ ապագա»:
President @realDonaldTrump welcomed @jguaido to the White House!
The U.S. will continue to work with our partners in the region to confront the illegitimate dictatorship in Venezuela & stand alongside the Venezuelan people to ensure a democratic, prosperous future. 🇺🇸🇻🇪 pic.twitter.com/7oNA73Y2s4
— The White House 45 Archived (@WhiteHouse45) February 6, 2020
Փետրվարի 5-ին Գուաիդոն ներկա էր «Երկրի դրության մասին» ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն 2019թ.-ի հունվարին բողոքի ակցիաների ֆոնին իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ: Նրան այդ պաշտոնում ճանաչել էին ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Հունաստանը և մի շարք այլ երկրներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և մեղադրել ԱՄՆ իշխանություններին Վենեսուելայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...