Ինչպես Սենատն արդարացրեց ԱՄՆ 45-րդ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

Ինչպես Սենատն արդարացրեց ԱՄՆ 45-րդ նախագահին

19:56 06.02.2020

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը փակված է: Հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ արդարացրել է Դոնալդ Թրամփին:

Իշխանության չարաշահման հոդվածով Թրամփի արդարացմանը կողմ է արտահայտվել 52 սենատոր, դեմ՝ 48, իսկ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու հոդվածով Թրամփն արդարացվել է ձայների 53-47 հաշվով:

Ի դեպ, իշխանության չարաշահման հոդվածով Թրամփի դեմ է քվեարկել նրա կուսակից հանրապետականներից մեկը՝ Միթ Ռոմնին, որը 2012-ին կուսակցության կողմից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու:

«Որպես սենատոր, ես երդում եմ տվել Աստծո առաջ, որ անաչառ կլինեմ: Երկրի նախագահին, իմ սեփական կուսակցության առաջնորդին դատելու հենց սկզբից էլ գիտեի, որ սա լինելու է իմ կյանքի ամենադժվար որոշումը… Արդյո՞ք նախագահը այնպիսի ծայրահեղ արարք է գործել, որ դա կարելի է դասել հանցանքների շարքին: Այո՛, արել է: Նախագահի նպատակը եղել է անձնական և քաղաքական: Հետևաբար, նախագահը մեղավոր է հանրության վստահությունը չարաշահելու մեջ»,- ասել է Ռոմնին:

Թրամփի արձագանքը երկար սպասել չի տվել: Նա, սովորության համաձայն, գրառում է կատարել իր Twitter-ի էջում:

«Եթե նախագահի ձախողված թեկնածու Միթ Ռոմնին Բարաք Օբամային պարտության մատնելուն նվիրեր նույն էներգիան և զայրույթը, որը սրբորեն նվիրում է ինձ, նա կարող էր հաղթել ընտրություններում»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Այս փոքրիկ միջադեպը, սակայն, որևէ կերպ չի ազդել քվեարկության արդյունքների վրա: Թրամփը կշարունակի իր պաշտոնավարումը և կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որ իմփիչմենթի դատավարությունից հետո կրկին կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:

Անդրադառնալով Թրամփի արդարացմանը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին ասել է, որ Թրամփը «շարունակում է սպառնալիք մնալ ամերիկյան ժողովրդավարության համար, իսկ Սենատի հանրապետականներն անօրինականությունը նորմալ երևույթ են դարձրել»:

Քվեարկությունից առաջ Փելոսիի և Թրամփի միջև փոքրիկ միջադեպ էր տեղի ունեցել: «Երկրի դրության մասին» ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ Թրամփը հրաժարվել էր սեղմել Փելոսիի ձեռքը, վերջինս էլ հրապարակավ պատռել էր Թրամփի ելույթի տեքստը:

Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո: Աղմկահարույց զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը խնդրել էր ուսումնասիրել ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում:

Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել 2019-ի դեկտեմբերի 18-ին: Սակայն այս հարցում վերջնական որոշումը կայացնում է Սենատը:

73-ամյա Թրամփը ԱՄՆ-ի միակ նախագահը չէ, որին Սենատն արդարացրել է: Ներկայացուցիչների պալատի կողմից ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի է ենթարկվել ևս 2 նախագահ՝ Էնդրյու Ջոնսոնը 1868 թվականին,  և Բիլ Քլինթոնը՝ 1998 թվականին։ Իսկ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական էր տվել 1974-ին՝ նախքան Ներկայացուցիչների պալատը նրան իմփիչմենթ կհայտարարեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP