Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին

20:44 31.05.2018

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:

Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

«Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաև Վրաստանի համար ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ և այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաև ինքնության, ավանդույթների պահպանման և զարգացման խնդիրն է:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին և մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգևոր երաժշտության ստեղծագործություններից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

19:23 14.05.2025

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...

BACK_TO_TOP